Archive | January 2024

Вежливый кролик

Жил-был Кролик, очень скромный и вежливый. Однажды шёл он домой и вдруг увидел Лисицу. Она возвращалась в лес. Ей не удалось стащить курицу, и она была очень голодна и сердита.
Кролик испугался. Бежать, но куда? Кролик бросился к пещере. Он не знал, что там его ждала другая опасность. В пещере жила Змея. Кролик был хорошо воспитан. Он знал, что без разрешения в чужой дом входить нельзя. Присев на задние лапки, Кролик вежливо сказал:

-Здравствуйте, добрая пещера! Разрешите мне, пожалуйста, войти!
До чего же обрадовалась Змея, услышав голос Кролика! Она очень
любила кроличье мясо.

-Входите, входите! — ласково прошипела она, желая обмануть Кролика.
Но Кролик прекрасно понял, с кем он говорит.

-Простите, что побеспокоил вас, — сказал он. — Я совсем забыл, что меня ждут дома. До свидания! — и бросился бежать со всех ног.
Прискакал Кролик к своему дому и подумал о том, что вежливость ещё никому никогда не повредила.
Змея же свернулась в клубок и прошипела:

-Лучше бы я ему не отвечала! Ох уж эти мне вежливые кролики! Нужно было ему просить разрешения войти?

Словарь

скромный-համեստ; опасность-վտանգ;
стащить-украсть; пещера-քարանձավ

1.Ответьте на вопросы

1. Как говорил Кролик?

  1. Что спасло Кролика?
  2. О чем подумала змея?
  3. Какие вежливые слова ты знаешь?
  4. Какие слова приветствия и прощания ты говоришь взрослым, а какие своим друзьям?

2.Соедини слова. Составь предложения с этими словосочетаниями.

Составьте из данных слов предложения и запишите.
а). испекла, чудесный, Мама, хлеб;
б). простил, мышей, глупых, Кот Леопольд;
в). схватил, бросил, Медведь, и, лапой, на берег, рыбу;
г). Увидели, пушистый, лисий, в кустах, хвост, дети

4.Разделите слова для переноса. Подчеркните слоги, которые начинаются с гласной буквы. О б р а з е ц: сли-ва
Игра, заяц, окно, клоун, яблоко, поезд, картина, арбуз, персик

Домашнее задание: «Вежливый кролик» читать, рассказывать

Ո՞ր թռչունն է կառուցում ամենախոշոր բույնը

Հարավային Աֆրիկայի սովորական ջուլհակ թռչունները կառուցում են ամենախոշոր բները։ Նրանք ապրում են Կալահարի անապատում։ Մենք ճանաչում ենք այս թռչուններին մեկ ընդհանուր անվան տակ՝ ջուլհակներ: Իրականում դրանցից ավելի քան 200 տեսակ կա և յուրաքանչյուր տեսակ ունի իր անունը։ Մեկ այլ կերպ նրա ներկայացուցիչներին անվանում են «իսկական ջուլհակներ»։ Սա նշանակու՞մ է, որ կեղծեր էլ կան։ Ո՛չ, պարզապես կան շատ այլ տեսակի ջուլհակներ, օրինակ՝ ֆինշ ջուլհակներ, հրե ջուլհակներ, բեղագործներ, համայնքային ջուլհակներ և այլն: Ընտանիքը բնութագրվում է թռչունների արտաքին տեսքի բազմազանությամբ, սակայն նրանց անունը՝ ջուլհակներ, նրանք բոլորն արժանի են մեկ ընդհանուր հատկանիշի պատճառով: Ջուլհակները համարվում են հմուտ բույն կառուցողներ, որոնք կարծես հյուսված լինեն տերևներից և բուսաթելերից։

Սովորական ջուլհակ թռչունները կառուցում են մեկ հսկայական բույն ամբողջ գաղութի համար։ Այս բարդ կառույցի բարձրությունը կարող է հասնել 4 մետրի։ Բույնն ունի բազմաթիվ  մուտքեր, որոնց երկարությունը 25 սմ է, իսկ լայնությունը՝ 7 սմ։ Բույնը հիմանականում բաղկացած է խոտից և շիվերից։ Բները կառուցված են այնպես, որ ներքևի հատվածում զով լինի, որպեսզի այնտեղ թռչունները շունչ առնեն անապատի շոգից։

Այս թռչունը գիշատիչներից խուսափելու համար սովորաբար բույն է դնում ծառերի բարձր ճյուղերին, իսկ բույնը ծառի վրա այնքան մեծ է, որ այն կարող է տեղավորել 400 թռչուն։

 Սովորական ջուլհակ թռչունի բույնը պատված է մուտքի անցքերով, ինչը թույլ է տաիս այս թռչուններին մտնել իրենց համապատասխան <սենյակը>։

Տեքստային առաջադրանքներ

1. Որտե՞ղ են ապրում ամենախոշոր բները կառուցող թռչունները:

2. Ո՞ր հատկանիշի համար են այս թռչունները ստացել <ջուլհակ> անվանումը։

3. Սովորական ջուլհակ թռչունների բները հիմնականում ինչի՞ց են կառուցված։

4. Տեքստից օգտվելով՝ նշի՛ր այս թռչունների հսկակայան բների չափերը (բարձրությունը, երկարությունը, լայնությունը)։

4.Քանի՞ թռչուն կարող է տեղավորվել այս հսկայական բնում։

5.Ի՞նչ առանձնահատկություն ունեն այս թռչունների բները։

6. Տեքստից առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ զարմացնող տեղեկությունը։

7. Համացանցից օգտվելով, այս զարմանալի թռչունների մասին մի տեղեկություն էլ ի՛նքդ գտի՛ր։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները և գրի՛ր դրանց անվանումները։
  2. Դո՛ւրս գրիր չորսական գոյական (ի՞նչ ) և ածական ( ինչպիսի՞) հարցերին պատասխանող բառեր։
  3. Գրի՛ր կապույտով ընդգծված բառերի հոմանիշները։
  4. Գրի՛ր կանաչով ընդգծված բառեր հականիշները։
  5. Տեքստից առանձնացրո՛ւ չորս բառ, որոնց բացատրությունը կարող ես գրել առանց բառարանի օգնության։
  6. Տեքստից դո՛ւրս գրի՛ր հինգ գոյական, որոնք գործածաված են հոգնակի թվով։
  7. Շարունակի՛ր օրինակի համաձայն

Օրինակ՝ Թռչուն-թռչել

Հյուսք-

մուտք-

կառույց-

բնութագիր-

Երկրորդ մակարդակ․ հունվար ամսվա  ճամբարային ֆլեշմոբ

 1․Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։
1 023 456 789

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։
8 հատ 0

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։
Դեղին

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:
174

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 
6 անգամ կրակեց

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։
41 օր

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը:
9993

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :
2x5x10x1=100
2+5+10+1=18

9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  
2×7=14

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:
25

Ուսումնական ձմեռ 2024

Ձմեռ պապը նվերներ բերեց երեխաներին։ 20 աղջիկ 20 տվա Գրինչը գողացավ աղջիկներից 15 նվեր, իսկ տղաներից գողացավ 11 նվեր քանի նվեր մնաց աղջիկների ու տվաների մոտ։
Աղջիկների մոտ մնաց 5 նվեր Տղաների ձոտ մնաց 9

Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

https://youtube.com/watch?v=MHFS6hcWxBw%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dhy%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Անհատական ուսումնական պլան

Անուն՝ Մարիամ
Ազգանուն՝ Խաչիկյան
Դասարան՝ 4.4 դասարան
Ընտրություն՝ երեքշաբթի ռոբոտաշինություն
հինգշաբթի կինո ֆոտո
Լրացուցիչ պարապմունք՝ պար, սկվոշ, անձիկրաբիտի, լող
Երկարօրյա ծառայություն՝ օգտվում եմ
Տրանսպորտ ծառայություն՝ չեմ օգտվում

Полугодовой отчет по русскому языку

Работа над полугодовым отчетом по русскому языку.

Вопросы:

  1. Расскажите о себе. Как вас зовут? Сколько вам лет? Чем вы любите заниматься?
    Меня зовут Мариам. Мне 8 лет. Я люблю играть Play Station.
  2. Какие темы (тексты) по русскому языку вы прошли в этом полугодии? /ссылки/
     русский язык
  3. Что нового вы узнали?
    Я узнала многое о животных.
  4. Над какими проектами вы работали?
  5. Над какими проектами вы бы хотели работать в следующем полугодии? Какие темы вас интересуют?

Փափուռի պարի մասին

Փափուռին չարխափան պար է։ Պարվել է չար ու բացասական ուժերին վանելու նպատակով։

Պարելիս ծափերի և ոտքի զարկերի միջոցով չար ու բացասական ուժերին էին վանում: Անվանումն առաջացել է Փափառա բառից, որը ստուգաբանվում է որպես ծեծ, փշրում, հարված, աղետ, պատուհաս։

Էջմիածին պարերքի մասին

Էջմիածինը Կարնո պարանմուշներից է:
Կարնո կլոր պարերի մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Ետ ու առաջ պարերը: Ետ ու առաջ պարում են թե քաղաքներում և թե գյուղերում: Քաղաքներում կատարում են դանդաղ ու հանդիսավոր, գյուղերում՝ արագ ու թռիչքներով: Հնում Ետ ու առաջ պարերը կատարել են հատուկ օրերի և միայն ծածկի տակ՝ շինություններում: Դրսում արգելվել է պարել, ներկայումս պարում են ամեն տեղ, ցանկացած ժամանակ:
Կարինից Ախալցխայում և Ջավախքում վերաբնակված հայերի մոտ պահպանվել են Ետ ու առաջ-ի մի քանի ձևեր: Նրանց թերևս կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ պարզ և բարդ պարաձևեր:
Վերջինների շարքին է պատկանում նաև Էջմիածին պարաձևը:

Ժողովրդական մտածողությամբ մարդու աջ կողմը լավության, հաջողության, իսկ ձախը՝ անհաջողության կողմ է: Աջ բառից է ծագում առ մասնիկով առաջ բառը, որը նույնպես ունի առաջխաղացման, հաջողության իմաստ: Շարժման մեջ աջ ու առաջ գնալն ընկալվում էորպես հաջողություն ու լավություն: Նույն սկզբունքով ետ ու ձախ գնալը համարվել է անհաջողություն:
Պարաշրջանը համարվում է կյանքի շրջան: Պարողների աջ ու ձախ կատարվող քայլերի համադրությունը ժողովուրդն ընդունում է որպես տատանման ռեալիստական արտահայտություն, որպես հաջողության ու անհաջողության, բախտավորության, չար ու բարու իրար հաջորդող համադրություն: Կյանքի տատանման հետևանքով կատարվող ալիքավոր շարժումը, որն այնուամենայնիվ որևէ մեկ ուղղությամբ կատարվող քայլերի մեծության կամ ավելի մեծ քանակի միջոցով հիմնականում գնում է աջ կամ ձախ, դառնում է պարողների շարժման ընդհանուր գերակշռող տեղափոխության ուղղություն: Ընդ որում ընդհանուր գերակշռող աջ տեղափոխությամբ ժողովուրդն արտահայտում է բարու հաղթանակ չարի դեմ, հաջողության առավելություն անհաջողության, ձախորդության դեմ:

Ետ ու առաջ-ների խմբին կարելի է դասել այդ քայլերով սկսվող կամ ավարտվող մի քանի պարեր: Նրանք ունեն բարդ հաշիվ և տարբեր բովանդակություն: Տվյալ բարդ պարաձևերից թերևս իր ինքնատիպությամբ և խորհրդավորությամբ առանձնանում է Էջմիածին պարը: Պարն ունի երեք մաս: Առաջինը ետ ու առաջ է, երկրորդը աջ ու հավասար, երրորդը տեղում: Մեղեդին նույնպես կարելի է տարանջատել երեք մասի, որը նաև համընկնում է պարաքայլերի հետ: Պարում են խառը: Ձեռքերը ափ-ափի, արմունկները դեպի վեր ծալած, դաստակները գլխի, արմունկները կրծքի մակարդակին: Պարի տեմպը միջին արագության է, ռիթմը հավասարաչափ:

Էջմիածին պարը ըստ ժողովրդի մեկնաբանությունների շատ հին է: Ձեռքերը վեր պարզած բռնելու ձևը համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը, սակայն այն ըստ երևույթին ի սկզբանե հեթանոսական ծագում ունի և վեր պարզած ձեռքերը ավելի հիշեցնում է Ձոն Արևին:
Նշեցինք, որ պարը կազմված է երեք մասից: Առաջինը, որ ետ ու առաջ է, շարժումը կատարվում է անկյունագծով՝ աջ ու առաջ, և խորը խոնարհումներով:

Նախևառաջ խոնարհումները ըստ ժողովրդի մեկնաբանությունների խոնարհում է Մայր Խորանի առջև, սակայն շարժումների բնույթը կարծես թե ավելի արևապաշտական են: Աջ ու առաջ և ապա ձախ ու ետ շարժումներով պարաշրջանը ի սկզբանե փոքրանում, ապա վերադառնում է իր նախկին դիրքին: Ըստ ազգագրագետ-պարագետ Սրբուհի Լիսիցյանի փակ պարաշրջանը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ շրջանագծի փոքրացումը խորհրդանշում է արևի մայրամուտը, նաև մահ: Պարաշրջանը վերստին իր նախկին շառավղին՝ մեծության վերադարձը արևի վերստին ծագելու, նոր կյանք արարվելու խորհուրդն է կրում: Իսկ ընդհանուր՝ արևի մայր մտնելու և վերստին ծագելու, մահվան և նոր կյանքի՝ ծնունդի, կյանքի հավերժականության խորհուրդն է կրում: Առաջին մասի խոնարհումների ժամանակ ձեռքերը շրջանագիծ-պարաշրջանից դեպի դուրս են բացվում, և պարաշրջանի հատակագիծը այդ պահին հիշեցնում է արևի սկավառակ, նրանից ծագող ճառագայթներով, այսինքն շրջանից դեպի դուրս բացվող ձեռքերով:

Երկրորդ մասում վեց աջ և վեց ձախ գնացող շարժումները կատարվում են հարթ հետագծով(հայկական պարերում այդ պարատեսակը կոչում են դուրան պարեր) և փոքր խոնարհումներով, որը այսօր խորանից աջ և ձախ գտնվող(6-6), ընդհանուր 12 առաքյալների պատկերների առջև խոնարհումներն են, իսկ ի սկզբանե նախաքրիստոնեական շրջանում ենթադրաբար դա այն 12 համաստեղությունների՝ կենդանակերպերի(ամիսների) խորհրդանիշն է, որոնց միջով երկիր մոլորակը պտտվում է արևի շուրջ:
Երրորդ՝ տեղում կատարվող շարժումներով հատվածը  համեմատում են եկեղեցու գմբեթի հետ, ասես ձեռքերով արարելով Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի գմբեթը:

Ամբողջ պարաձևի ընթացքում, թե աջ, թե ձախ գնացող շարժումների ժամանակ աջ ոտքը կես քայլ առաջ է մնում ձախից, և եթե վերստին հիշենք, որ պարի կլոր հատակագիծը բացի արևի սկավառակից նաև կյանքի շրջանն ու իհարկե մեր համայնքի, տվյալ հասարակության ամբողջականությունն է խորհրդանշում, իսկ այդ շրջանը պարողների մարմինների՝ իրանների միասնությունից է առաջանում, ապա աջ ոտքը մշտապես գտնվում է պարաշրջանի մեջ, իսկ ձախ ոտքը յուրաքանչյուր պարաքայլին շրջանից ասես վանվելով տարվում է դեպի դուրս: Քանի որ աջը խորհրդանշում է առողջություն, հաջողություն, առաջընթաց, իսկ ձախը թարսություն, ձախորդություն և մահ, ապա կարելի է եզրակացնել, որ պարի ողջ ընթացքում աջը, այսինքն հաջողությունը պահվում է համայնքի, մեր հասարակության ներսում, փորձելով մոգական ուժերի միջոցով համայնքին հաջողություն ապահովել, իսկ ձախը, համապատասխանաբար ձախորդությունը, ողբերգությունը, թարսությունը ամեն քայլի հետ վանվում է մեր համայնքից, մեր հասարակությունից