Archive | May 2024

Задание 5 /4-ый класс/

  1. Вспомним, как называются мамы и детёныши.

бык, корова, телёнок

баран, овца, ягнёнок

волк, волчица, волчонок

петух, курица, цыпленок

слон, слониха, слоненок

козёл, коза, козленок

медведь, медведица, медвежонок

кот, кошка, котенок

2.Вместо выделенных слов там, где нужно, напиши слова он, она или оно.

Был жаркий летний день. Ярко светило солнце. Солнце освещало всё кругом. Козлёнок вышел погулять. Козлёнок подошёл к озеру. Озеро было маленькое. Козлёнок посмотрел в воду. Вода была прозрачная. Козлёнок увидел себя в воде. Козлёнок удивлённо остановился и долго смотрел на себя.

3.Подчеркни слова, которые отвечают на вопросы какой? какая? какое?

Жила-была белая ромашка. Однажды она нарисовала белое облако. Ромашка посмотрела в голубое небо и увидела там такое же белое облако. Вдруг из него пошёл весёлый дождь. Потом появилось яркое солнце. Это было очень красиво. Ромашка нарисовала рядом с облаком жёлтое солнце. Какая красивая картина

4.Вместо точек напиши Жи или Ши

Кры.., сне..нки, кру..лись, каранда.., ..вут, лы.., ма..на, гру.., но.., малы.., мы.., у.., чи.., камы.., ..шка, спи.., подер.., ска… .

5.Допиши словосочетания

Белый мел; белая лилия; белое пальто; белые розы; белый …; белая …; белое …; белые …; белый …; белая …; белое …; белые … .

6. Допиши, что какого цвета

Снег белый; гвоздика красная; яблоко жёлтое; лист …; ромашка …; платье …; мак …; трава …; небо … .

Խոհանոցային տեխնոլոգիաի հաշվետվություն

  1. Դիր Տեխնոլոգիա․ խոհանոցային հմտություն բաժնի հղումը։
    Խոհանոցային գործունեություն
  2. Քանի՞ նյութ ունես այդ բաժնում
    Ես ունեմ 3 նյութ։
  3. Դասընթացի շրջանակում ի՞նչ նոր հմտություններ սովորեցիր, որ մինչ այդ չէիր արել երբեք խոհանոցում։
    Մենք տատրաստել ենք տնական պապաղպաղակ։
  4. Ի՞նչ ուտեստներ ես պատրաստել, կա՞ ուտեստ որ տանը փորձել ես, դիր հղումները
  5. Ամենաշատը ո՞ր ուտեստն ես հավանել
  6.  Ի՞նչ օգտակար վիտամիններ ես ճանաչում
  7. Ի՞նչ կցանկանայիր պատրաստել ամառային ճամբարի ընթացքում

Հաց

Հացն առաջին անհրաժեշտության սննդամթերք է, որը պատևաստվում է հացահատիկների ալյուրից ստացված խմորից և այլ հավելյալ բաղադրիչներից։ Հացի մասին շատ լեգենդներ կան հյուսված։ Ըստ լեգենդի՝ հացը պատահաբար է ստեղծվել մի հին եգիպտացու կողմից։ Մարդիկ սկսել են հաց պատրաստել դեռևս 30 հազար տարի առաջ։ Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է։ Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ հազարամյակում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերած աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի վրա։ Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լաաշը։

Continue reading

 «Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից․ չորրորդ դասարան

  • 1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.

Ես կարողանում եմ․ առաջին կանգառ․;պլօի

Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր:

  • 2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

    Տարվա ընթացքում  մաթեմատիկա առարկայից  իմ ամենասիրելի աշխատանքը …. է: (օրինակ` բանավոր հաշվարկ, գործնական աշխատանք, ֆլեշմոբյան խնդիրների բանավոր քննարկում): Մանրամասները՝ իմ պատրաստած տեսանյութում  ( կամ ռադիոնյութում):
  • 3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում

    Չափերիզի միջոցով  չափել եմ  քառակուսաձև սալիկի կողմը` …սմ:

    Սալիկի մակերեսը`…. է:
    Սալիկի   պարագիծը` … է:  

    Ուղղանկյան տեսք ունեցող առարկաներից ընտրել եմ …:
    Չափերիզի միջոցով  չափել եմ  լայնությունը`…, երկարությունը`…:
    Մակերեսը`                   
    պարագիծը`
  •  Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարի հետ միասին   տեղադրել եմ  «Ելք ստուգատես» բաժնում։

Խեցգետինի ճիշտը և սխալը

Սա հորինված է Երիտասարդ խեցգետինը պատմվածքից:

Լինում է, չի լինում մի Խեցգետին է լինում նա միշտ մտածում էր «Ինչո՞ւ իմ ընտանիքում բոլորը ետ-ետ են քայլում»:
-Ես պիտի սովորեմ առաջ քայլել:

Continue reading

Արևն ու լուսինը

Ավանդապատում

Լինում են, չեն լինում, մի քւյր ու եբայր են լինում։ Քրոջ անունը Արև էր, եղբորը՝ Լուսին։

Արևը ժպտերես, ոսկեգույն վարսերով աղջիկ էր։ Նա հոգատար էր իր եղբոր՝ գեղեցկադեմ Լուսնի նկատմամբ։ Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։ Բոլոր ծաղիկները նազանքով բացվում ու ժպտում էին Արևին։ Բարեսիրտ էր Արևը և անչափ աշխատասեր։ Չէր խնայում ոչ մեկին իր լույսն ու ջերմությունը։

Լուսինը, տեսնելով, որ քույրը ջերմ սեր է վայելում բոլորի կողմից, որոշում է ինքն էլ երևալ մարդկանց։ <Դուրս կգամ քույրիկիս հետ, և բոլորը կիմանան, որ լույսն ու ջերմությունը միասին ենք ուղարկում։ Ես էլ կդառնամ սիրելի>,-մտածում է նա։ Եվ մի անգամ օրը ցերեկով Լուսինը դուրս եկավ ամպերի տակից ու կանգնեց Արևի կողքին։ Բայց որոշ ժամանակ անց Արևը մայր մտավ, պարզ երկինքը մռայլվեց, վրա հասավ գիշերը։ Հայտնվեցին աստղերը և նախատեցին Լուսնին․

-Այդ ինչո՞ւ էիր օրը ցերեկով անգործ կանգնել քրոջդ կողքին․ դու շատ ծույլ ես, զուր ենք մենք հավաքվել քո շուրջը։

Լուսինն ամաչեց։ Նա մտածեց, որ ուրիշի աշխատանքն իր վրա վերցնելը շատ ամոթալի է և շտապես Արևի մոտ։

-Քույրի՛ր ջան,-ասաց նա,-մինչև հիմա ես ոչինչ չեմ արել ո՛չ քեզ համար, ո՛չ էլ մարդկանց, որի պատճառով ամաչում եմ ցերեկով քեզ և նրանց երևալ։ Դու գիշերը պառկի՛ր ու հանգստացի՛ր, իսկ ես կշարունակեմ քո կիսատ գործը։

Մինչև հիմա էլ քույր ու եղբայր հաշտ ու խաղաղ հերթափոխում են իրար։ Արևը դուրս է գալիս ցերեկը, լուսինը՝ գիշերը։

1 Լուսինն ինչո՞ւ որոշեց երևալ և կանգնել Արևի կողքին։

Ուզում էր, որ ծաղիկները ժպտային իրեն։

Ուզում էր դառնալ բոլորի սիրելին։

Ուզում էր լույս ու ջերմություն տալ բոլորին։

Աստղերն ինչո՞ւ նախատեցին լուսնին։

Նա միայն գիշերն էր երևում։

Նա անգործ կանգնած էր Արևի կողքին։

Նա դուրս էր եկել ամպերի տակից։

Տեքստում ո՞ր իմաստով է գործածված <պարզ> բառը։

միամիտ, անկեղծ

ջինջ

հասարակ, սովորական

Նշված դարձվածքներից ո՞րն է արտահայտում <ոչինչ չանել> կպակցության իմաստը։

աչք չթարթել

գլուխը յուղել

ճանճ քշել

Տրված բառակապակցությունների ո՞րը դարձվածք չէ։

թև առնել

ձեռք առնել

սիրտ առնել

կոնֆետ առնել

Տեքստից դո՛ւրս գրիր Արևի արտաքինն ու բնավորությունը ներկայացնող նախադասությունները։

Տրված բարդ (բաղադրյալ) բառերն արտահայտի՛ր բառակապակցությամբ։

ժպտերես-

գեղեցկադեմ-

<Ոսկեգույն վարսերով> բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով։

Նախադասություններում ընդգծի՛ր գործողություն ցույց տվող արտահայտությունները։

Երբ լույսը բացվում էր, առաջինն ինքն էր արթնանում և իր ճառագայթները տարածում ամենուրեք։ Նա ջերմացնում էր մարդկանց, շունչ տալիս հողին։

Տեքստում գտի՛ր ժպտադեմ, գեղեցկատես, ոսկեծամ բառերի հոմանիշները։

Տրված ածակնների դիմաց մեկական գոյական գրիր։

ժպտադեմ-

բարեսիրտ-

հաշտ-

ծույլ-

Ավարտի՛ր նախադասությունը։

Լուսինն ամաչեց, որովհետև

Ի՞նչ կպատմեր Լուսինը Արևին, երբ նրանք հանդիպեին երկնքում։

Ես կարողանում եմ․ առաջին կանգառ․

Մեդիահմտությունների ներկայացում․

Ես կարողանում եմ․

  • Աշխատել word-ով և կազմել առաջադրանքներ:

Աշխատել geogebra ծրագրով և գծել երկրաչափական պատկերներ

Կարողանում եմ learninapps օնլայն հարթակի միջոցով կազմել մաթեմատիկական խաղ։ Ահա իմ պատրաստած խաղը

Ակսել Բակունց Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: 
Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի: Թվում է, թե այդ մոռացված մի անկյուն է այն օրերից, եր□ դեռ մարդը չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում: Գուցե այդպես է եղել աշխարհն այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտերն են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: 
Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող: Պառկում են քարերի վրա, արևի տակ. ժամերով կարող եք նայել, թե ինչպես է զարկում փորի մաշկը, թույլ երակի պես, կարող եք բռնել նրանց: Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փա□չում: 
Բարձր են Մթնաձորի սարերը. դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին: Եվ երբ հեռավոր հարթավայրերում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում: 
Գիշեր է դառնում, և գիշերվա հետ որսի են ելնում Մթնաձորի բնիկները: Արջը տանձ է ուտում, իրար թաթով են տալիս, թավալգլոր են լինում չոր տերևների վրա, դարան մտնում, հենց որ զգում են վայրի խոզերի մոտենալը: Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում: Եթե տկար մի խոզ ետ մնա մյուսներից, արջը թաթի մի հարվածով ճեղքում է փափուկ վիզը, մի երկու պատառ լափում, լեշը ծածկում չոր ցախով ու տերևներով, քար դնում վրան, փնթփնթալով հեռանում, մինչև լեշը հոտի: 
Եթե հանկարծ վարազները լսեն ետ մնացած խոզի ճիչը… Սրածայր թրերի պես շողշողում են ժանիքները, անշնորհք շարժումներով ար□ին մնում է բարձրանալ կաղնու վրա: Կատաղի ձիերի պես վարազները վրնջում են, ժանիքներով ակոսում կաղնու տակ, զարկում ծառի բնին: Մթնաձորի ծերունի անտառապահը մի գարունքի տեսել է վարազի կմախքը` ժանիքը մինչև արմատը խրված ծառի բնում, ծառի ճյուղի արանքում արջի սատկած քոթոթին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո’ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

  • Տեքստում ընդգծված նախադասության մեջ պար են խաղում, բառակապակցությունը արտահայտի՛ր մեկ բառով:
  • Տեքստից դուրս գրի՛ր տրված բառերի հականիշները.
    լույս- խավար   
    թաց-չոր
    ջահել-ծերունի     
    կենդանի-
  • Կազմի՛ր երկու նախադասություն՝ անտառ բառը օգտագործելով ուղիղ և փոխաբերական իմաստներով:
  • Ո՞րն է ագռավի ձայն դարձվածքի ճիշտ իմաստը.

ա/գեղեցիկ ձայն
 բ/բարձր ձայն

գ/ուժեղ, խլացնող ձայն

դ/կոշտ, կոպիտ ձայն

  • Ի՞նչ էին  անում ընդգծված նախադասության մեջ.
    ա/գայլերը
    բ/վարազները
    գ/ծառերը
    դ/արջերը

  • Տեքստում ընդգծված բառերից ստացի՛ր բայեր:
  • Տեքստից դուրս գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ շաղկապ լինի:
  • Տեքսում ընդգծված նախադասություններից դուրս գրիր երկու ստորոգյալ:

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Պոզեր ունի այծ ճէ,
    Թևեր ունի, թռչուն չէ:
                                     
  • Տեքստը բաժանիր երկու մասի և վերնագրի՛ր:

  1. Ինչպիսի՞ աշխարհ էր Մթնաձորը:
    ա/մուգ-կանաչ
    բ/արահետներով ու բացատներով հարուստ
    գ/կուսական ու վայրի
    դ/քարածուխի  հսկա շերտերով հարուստ
  1. Ինչո՞ւ էր  արջը վախենում վարազից:
  1. Նկարագրի՛ր վարազներին:

  2. Պատմվածքում ի՞նչը քեզ դուր չեկավ: