Posted in русский язык

Осеннее небо

Было тихое утро ранней осени. Далеко в небе летела стая перелётных птиц. Птицы тихо курлыкали, и от этого было грустно. Катерина Ивановна сказала детям:

Сегодня мы будем составлять сочинение об осеннем небе, о перелётных птицах. Каждый из вас пусть скажет, какое сейчас небо. Смотрите, дети, внимательно. Выбирайте в языке красивые, точные слова. Дети притихли. Они смотрели на небо и думали. Скоро послышались слова:

Небо тревожное…

Небо печальное…

Небо студёное…
Небо играло, дышало, как живое существо, и дети смотрели в его грустные
синие-синие глаза.

Небо синее-синее…

Небо голубое…

Небо чистое…

Небо лазурное..
И все дети снова и снова повторяли те же слова: синее, голубое, лазурное,
чистое…
В сторонке стояла маленькая синеглазая Таня и молчала.

А ты почему молчишь, Таня?

Небо ласковое… — тихо сказала Таня и грустно улыбнулась.
Дети притихли. И в это мгновение они увидели то, чего не видели до сих пор.

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Մաթեմատիկա

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    այո
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    այո
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    այո
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Ինքնաստուգում
  • Մասնակցե՞լ ես  օգոստոս և սեպտեմբեր  ամիսների  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    1 մակարդակ 2 մակարդակ
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Մայրիկիս հետ
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել սեպտեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
    10 միավոր կգնահատեի
  • Լրացրու բացթողումներդ:
    չունեմ
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
    Կմտածեմ այս պահին առաջարկ չունեմ
  • Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ.
    կատարել եմ
Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ստեղծագործ մաթեմատիկները

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  

  • Սովորողների  ստեղծագործական կարողությունների  և   մտածողության  զարագացում
  • մտքի ճկունացում
  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում

Հիմնական խնդիրներն են՝ 

  • Սովորողների  մոտ վերացնել վախը տեքստային բնույթի խնդիրների նկատմամբ
  • Սովորողների մոտ կայուն գիտելիք ձևավորելն է
  • quizizz.com ծրագրի յուրացում ու կիրառում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում

Կազմակերպումը՝ 

  • Սովորողները  հորինում են տեքստային բնույթի  հետաքրքրաշարժ  խնդիրներ ու  մաթեմատիկական խաչաբառեր, որոնք առաջադրում են դասարանի մյուս սովորողներին։
  • Միասին քննարկում են խնդիրներն, խաչբառերը և լուծում դրանք։
  • Quizizz.com ծրագրի յուրացում(Թե ինչպես Quizizz.com-ով կազմեք խաղ- վիկտորինաներ կսովորեք՝ դիտելով տեսաֆիլմը)
  • Սովորողները   իրենց   կազմած   խնդիրների  միջոցով,  quizizz.com ծրագրով կամ google ձևաթղթով, կազմում են   խաղ-վիկտորինաներ  և  առաջարկում են  իրենց ընկերներին։
  • Խաղ-վիկոտրինան  սովորողը կարող է կազմել  ինչպես միայն  իր կազմած խնդիրներով, այնպես էլ  առաջարկել  սովորողների այլ խմբի կազմել խմբային խաղ-վիկտորինա՝  խմբի մասնակիցների   կազմած  լավագույն   խնդիրներով։

Արդյունքը՝

  • Սովորողների մեջ  սերմանել  սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • Տրամաբանական և ստեղծագործական մտքի զարգացում
  • quizizz.com ծրագրի յուրացում և դրա միջոցով խաղ-վիկտորինանաերի կազմում
  • google ձևաթղթով ֆլեշմոբի կազմում
  • Սովորողների պատրաստած խաչբառերի և տրամաբանական խնդիրների, օնլայն խաղ-վիկտորինաների  հրապարակում բլոգներում։
  •  Ամբողջական էլեկտրոնային փաթեթի ստեղծում
Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Թվերի մեծ աշխարհում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 4-նոյեմբեր

Նպատակը՝

  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Թվեր  բազմության ավելի խորը ուսումնասիրություն
  • Թվերի պատմության ճանաչում
  • Սովորողները ուսումնասիրեն  թվերի ծագումը և նրանց զարգացման  պատմությունը

4-5-րդ դասարանի սովորողները կուսումնասիրեն՝  բնական և կոտորակային դրական

թվերի ծագումը։ Կորոնեն ու կպարզեն, թե  երբ և ում կողմից են ստեղծվել՝

  • Թվանշանները
  • Բնական թվերը
  • Արաբական թվեր
  • Հռոմեական թվեր
  • Կոտորակային թվեր։

Սովորողները  կուսումնասիրեն և կբնութագրեն  միանիշ ու  բազմանիշ թվերը։ ԿԿատարեն նաև բազմանիշ թվերի հետ 4 թվաբանական  գործողություններ։

  • Թվի ծագումը
  • Բազմանիշ  թվերի դիրքային գրառման դասերը և կարգերը:
  • Կարգային միավորներ
  • Թվերի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի դիրքային գրությունը
  • Թվերի ընթերցումը
  • Զույգ և կենտ թվեր
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Բազմանիշ թվերի հետ գործողությունները՝  գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Մնացորդով բաժանում
  • Թվային հաջորդականություններ
  • Թվի քանակի որոշումը կախված թվանշանների քանակից

                                                                                                                                                          Ընթացքը՝

  • Յուրաքանչյու սովորող պետք է ընտրի  թվերի մի բազմություն  և  ուսումնասիրի այդ թվերի ծագումը։ Պարզի, թե երբ և ում կողմից են ստեղծվել  այդ թվերը։
  • Սովորողները  միասին կքննարկեն իրենց հետազոտության արդյունքները։
  • Սովորողները  կուսումնասիրեն և կբնութագրեն  միանիշ ու  բազմանիշ թվերը։ 

Արդյունքը․

  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Թվեր  բազմության ավելի խորը ուսումնասիրություն
  • Թվերի պատմության ճանաչում
  • Սովորողները կուսումնասիրեն  թվերի ծագումը և նրանց զարգացման  պատմությունը և արդյունքները ֆոտոշարքի և ռադիոպատումի տեսքով կտեղադրեն իրենց բլոգներում։
Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
    62094
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
    100
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
    *=1
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
    100005,56983,1586,1568,569,39,37,19,3,1
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
    20
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4’334-433=3901
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
    116-16=100
  8. Համեմատի՛ր.
    34505 < 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1=8045
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
    4×10000+9×1000+3×100+5×10+2×1=49352
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    126 թվին ձախից կցագրել են 4 , աջից կցագրել են 7: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ թիվը։

12. Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ:

Շշասար բարձրացող ճամբարականների թիվը երկու անգամ մեծ էր Արտանիշի սար բարձրացողներից: Ընթացքում ութ այլ  ճամբարական միացան Արտանիշ սար բարձրացողներին։ Արդյունքում Արատնիշ բարձրացողների թիվը հավասարվեց Շշասար բարձրացողների թվին։ Քանի՞ ճամբարական է բարձրանում Շշասար։

2. Այս տարի օգոստոսին, շաբաթ, կիրակիներից բացի մնացած բոլոր օրերին Եվան մասնակցեց Արտանիշում Սևանի լողափնյա ճամբարին: Եվան քանի՞ օր մասնակցեց ճամբարին: Կարող ես օգտվել օրացույցից։

3.  Էլենը ուներ 11 սալոր, Իզաբելլան ուներ 13 սալոր, իսկ Մարիան ոչ մի սալոր չուներ։ Աղջիկները բոլոր սալորները հավասարապես բաժանեցին երեքի միջև։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ սալոր ունեցավ։

4. Սարգիսն ամեն առավոտ ուտում էր  2  ճաշի գդալ մեղր։ Սարգիսը մեկ շաբաթում  քանի՞ ճաշի գդալ մեղր  կերավ։

5. Ճամբարականները շարվել էին մեկ շարքով: Սոֆին շարքի աջ կողմից երրորդն էր, իսկ Հրաչյան շարքի ձախ կողմից յոթերորդն էր: Քանի՞ ճամբարական էր կանգնած նրանց միջև, եթե շարքում կար 30 ճամբարական։

6. Արթուրը 2, 3, 5, 6 և 7 թվերը վանդակներում գրեց այնպես, որ տողում գրված թվերի գումարը հավասար եղավ  սյունակում գրված թվերի գումարին, տե՛ս նկարը: Ի՞նչ թիվ է գրել Արթուրը մեջտեղի վանդակում:

Captionless Image

7.  Լուսինեն կիվիները տեղավորում էր 6 կամ 12 տեղանոց տուփերի մեջ։ Ամենաքիչը քանի՞ տուփում կարող է տեղավորել 66 կիվին,  որ տուփում դատարկ տեղ չմնա։

8. Մանեն ունի մի քանի փուչիկ։ Նարեն Մանեի ծննդյան օրը նրան նվիրեց այնքան փուչիկ, որքան Մանեն ուներ։ Հիմա Մանեն ունի 12 փուչիկ։ Քանի՞ փուչիկ նվիրեց նրան Նարեն։

9. Անահիտը ունի 15 ծաղիկ՝ կակաչներ, նարգիզներ և վարդեր: Հայտնի է, որ դրանցից ճիշտ 10- ը կակաչ չեն, իսկ ճիշտ 8- ը նարգիզ չեն:  Անահիտը  քանի՞ վարդ ունի։ 

10. Երեք օր առաջ երկուշաբթիին նախորդող օր էր, վաղը չէ մյուս օրը շաբաթվա ո՞ր օրը կլինի։

Posted in Uncategorized

Դասարանական աշխատանք

  1. Տրված հնչյունները գործածելով` հնարավորինս շատ բառե’ր կազմիր: Մրցի’ր ընկերոջդ հետ:

Ն, կ, ե, ու, յ, ղ, ա, ր, տ: Նկար, ղեկ , տուն, երեկ, ուղտ, յուղ, երկար, արտ, կույր, նկուղ, ներկ, Նարե, Նարեկ, կար ։

  1. Հնչյունների տեղերը փոխելով` նոր բառե’ր  կազմիր:

Երգ-գեր, զոր-րոզ, ձոր-որձ, աղտ-տղա, գես-սեգ, ծլել-լելծ,դրամ-մարդ, ծառա-առած,

կարապ-պարակ, ափսոս-սոսփա,

հար-րահ, կաղին-նիղակ:

                   Անվանի’ր մեկ բառով:                                                

Երկաթ                              երկաթյա  դուռ

Ոսկի      

ապակի

մետաղ

բամբակ

բուրդ

Տ րված արմատներով բառե’ր կազմիր:

Բուժ

բույս

հյութ

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Մաթեմատիկա

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236=2•100+3•10+61
  • 807=8•100+71
  • 4502=4•1000+5•100+2•1
  • 1561=1•1000+5•100+6•1
  • 46305=4•10000+6•1000+3•5
  • 75610=7•10000+5•1000+1
  • 400693=4•100000+6•10000+9•3
  • 408964=4•100000+8•10000+9•6+4

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1=6204
  • 8· 1000+6·100+9·10+7·1=8697
  • 4· 1000+3·10+6·1=4036
  • 7· 10000+3·1000+2·10+5·1=73025
  • 4· 10000+3·100+2·10+4·1=40324
  • 3· 10000+3·1000+2·1=33002
  • 6· 100000+3·100+2·10+5·1=600325

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։
994989

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։
15112

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։
10336

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:
4508 հարյուրավորների կարգով

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։ 9945

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։
10

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։
2

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։
10000

12. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
100

13. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։
1000

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող: Հող չկա միայն ցամաքի սառցածածկ տարածքների և ժայռերի վրա:

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։
Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:
Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:
Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:

Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:

Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:

Posted in Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան

Անուն, ազգանուն` Մարիամ Խաչիկյան

Դասարան` 4.4

Ընտրությամբ գործունեություն` երեքշաբթի` երգ

Հինգշաբթի` կինո ֆոտո

Լրացուցիչ խմբակ` այո, պար

Երկարօրյայի ծառայություն` օգտվում եմ

Երթուղային ծառայություն` ոչ