Posted in Մայրենի 6-րդ դասարան

Իմ երազանքը

Ես երազում եմ տեսնել Տիգրան Մանսուրյանին։

Ես երազում եմ դաշնամուր նվագեմ բոլորի համար։

Ես երազում եմ տիեզերագնաց ու ֆիզիկոս դառնալ։

Ես երազում եմ բոլոր ֆուտբոլիստների խաղերը տեսնել և նրանց հանդիպել։

Ես երազում եմ, որ ընկեր Մարգարիտան մեր չորրոդ ու հինգերորդ դասարանի ուսուցչուհին լինի։

Ես երազում եմ, որ շատ խելացի լինեմ։

Posted in Ես և շրջակա աշխարհ, Մայրենի 6-րդ դասարան, Uncategorized

Մեղուների մասին

Մեղուներն ապրում են մեծ խմբերով և յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով և գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Առողջ և ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով եւ ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, եւ ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից: մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների եւ թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր և առաջադրանքներ

Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի կենտրոնում:

Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի մուտքի մոտ:

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն, հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտին մեղուները քնում են:

Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկափոշով։ Նրանք ունեն հոտառության ուժեղ զգացողություն, եւ ընդունակ են նեկտարի հոտն առնել նույնիսկ մեկ կիլոմետր հեռավորությունից:

Մեղուներն ունեն հատուկ պար, որի միջոցով նրանք կարողանում են մյուսներին տեղեկացնել նեկտարի հարուստ պաշարների մասին, իսկ շարժումներով կարող են հուշել նաեւ ծաղիկների հեռավորությունը փեթակներից: մեղուն օրվա մեջ կարող է նեկտար հավաքել յոթ հազար ծաղկից:

Որպեսզի 1 կգ մեղր հավաքի, մեղուն պետք է մոտ հինգ հազար անգամ դուրս գա նեկտար հավաքելու՝ «այցելելով» ավելի քան տաս հազար ծաղիկների և թռչելով մոտ երեք հարյուր հազար կմ տարածություն:

Մեղուն օժտված է յուրահատուկ նավիգացիոն համակարգով: Նա կարող է հեռանալ փեթակից մոտ 8 կմ, իսկ հետո հեշտությամբ գտնել վերադարձի ճամփան, չնայած նրանց սովորական աշխատանքային թռիչքը սահմանափակվում է 2 կմ շառավղով:

Հարցեր եւ առաջադրանքներ

3. Ինչպե՞ս ենք անվանում մեղուների խմբին․

Պարս

4. «Փեթակ» բառի տառերով նոր բառեր կազմի՛ր։

Փեթակ

Շարունակել
Posted in «Ելք» ստուգատես, Հաշվետվություն

Հաշվետվություն, Ելք ստուգատես

Ես Մարիամն Խաչիկյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 3-4 դասարանում:

Մայրենի

Ես ամենաշատը սիրում մայրենի լեզուն: Այնտեղ շատ հետաքրքիր նյութեր կան իմ կատարած նախագծրից, կան նաև հեքիաթներ, նաև իմ աշխատանքները:Այս բաժնում կան նաև իմ ստեղծագործություններից, օրինակ՝

Բարի թիթեռնիկը

Աքրոստիկոս մայրիկս

Կան նաև իմ սիրելի հեքիաթները: Օրինակ՝ Ցանկությունների ծառը–Դ․ ԲԻՍԵԹ -ը այս հեքիաթը ինձ ծանոթ չէր, մենք ողջ դասարանով միասին սովորեցինք:

Ձմեռ,Ամանոր

Ես Ձմեռ.Ամանոր բաժինում ունեմ ընդամենը 2 նյութ: Այնտեղ նույնպես հետաքրքիր նյութեր են հրապարակված այն մասին, թե ինչպիսի տոնական ծառեր եմ նկարել, ինչ նամակ եմ գրել Ձմեռ Պապիկին:

Հաշվետություն

Հաշվետվություն բաժինում ունեմ մեկ նյութ, բայց հիմա, քանի որ գրում եմ նոր հաշվետվություն, կունենամ երկուսը:

Երգ

Երգ բաժինում ունեմ ընտրությամբ գործունեության երգերը՝

Խուտուտ-մուտուտ

Ճուտն ու կճուճը

Ես և շրջակա աշխարհ

Ես և շրջակա աշխարհից ունեմ չորս նյութ: Եվ ես նույն պես սիրում եմ Ես և շրջակա աշխարհ:

Երկարօրյա

Երկարօրյա բաժնում ունեմ մեկ նյութ: Ես շատ եմ սիրում երկարօրյա:

русский язык

Ռուսերեն բաժնում ունեմ երկու նյութ:

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան բաժնից ունեմ մեկ նյութ:

English

Անգլերենից ունեմ տասը նյութ, որոնք նախագծային են: Ես հաճույքով եմ անում այդ նախագծերը:

Կան նյութեր ճամփորդությունների մասին։ Ես այս տարի բաց չեմ թողել ոչ մի ճամփորդություն։

Ճամփորդություն դեպի Հովհանես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն-սա էլ իմ լուսաբանումը։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ցանկությունների ծառը–Դ․ ԲԻՍԵԹ

Մի ծառ կանգնած էր այգում: Արևի շողերն ընկնում էին նրա վրա, քամին թեթև վազվզում էր ճյուղերի միջով, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահի՛ր»: Ծառը սովորական չէր, կախարդական էր: Ով կանգներ ծառի տակ ու ցանկություն պահեր, նրա ցանկությունը կկատարվեր: Ծառի կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Մի օր նա կանգնեց կախարդական ծառի տակ ու ասաց.

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա: Հենց նա այս բառերն ասում է, բոլոր տղաներն ու աղջիկները հայտնվում են Լուսնի վրա: Այնտեղ ցուրտ էր ու տխուր, փոքրիկները սկսում են լաց լինել: Բայց նրանք այնքան հեռու էին, որ մայրիկները չէին կարող լսել նրանց ձայները: Հենց որ երեխաները հայտնվում են Լուսնի վրա, ծառի վրայի բոլոր թռչունները էլ չեն երգում: Իսկ մի կեռնեխ նայում է պարոն Սմիթին ու ասում.

— Ես ուզում եմ, որ բոլոր երեխաները նորից վերադառնան: Պարոն Քեդոգան Սմիթն ասում է.

— Ուզում եմ, որ Լուսնի վրա հայտնվեն: Իսկ կեռնեխը` «Ուզում եմ, որ վերադառնան»: Երեխաները գնալով ավելի ու ավելի են շփոթվում, չեն հասկանում, թե որտեղ են` Երկրի՞, թե՞ Լուսնի վրա: Պարոն Սմիթը ոտքը խփեց գետնին ու ասաց. «Ուզում եմ… », բայց չհասցրեց շարունակել, որովհետև կեռնեխը շատ արագ ասաց. «Ուզում եմ, որ պարոն Սմիթը բարի դառնա»: Եվ պարոն Սմիթը, ով հենց նոր պատրաստվում էր ասել. «Ուզում եմ, որ բոլոր երեխաները հայտնվեն Լուսնի վրա», հանկարծ միտքը փոխեց, քորեց գլուխն ու ասաց.

— Ուզում եմ, որ բոլոր երեխաները կեսօրին գան ինձ հյուր` թեյ խմելու, մենք թխվածք կուտենք ու նարնջի հյութ ու լիմոնադ կխմենք: Իսկ ես այլևս օճառ չեմ վաճառի, փոխարենը հրուշակեղենի խանութ կբացեմ, թող բոլորն ինձ Ուիլիամ Քեդոգան Սմիթի փոխարեն պարզապես Բիլ Սմիթ ասեն: Հեյ-հո՜, հեյ-հո՜: Նա երեք անգամ գլուխկոնծի տվեց, իսկ ծառի վրայի թռչունները նորից սկսեցին երգել: Արևը շողում էր, քամին կամացուկ վազվզում էր ծառի ճյուղերի մեջ, իսկ տերևները շշնջում էին. «Ցանկությո՜ւն, ցանկությո՜ւն, ցանկությու՜ն պահիր»:

1. Պատմի՛ր ծառի մասին: Ինչո՞ւ այն սովորական ծառ չէր:

2. Ինքդ վերնագրիր պատմությունը:

<<Կախարդական ծառը>>

3. Դուրս գրի՛ր կեռնեխի ցանկությունը:

— Ուզում եմ, որ մեր թաղում ապրող բոլոր աղջիկներն ու տղաները հայտնվեն Լուսնի վրա:

4. Ցանկությունների ծառին ի՞նչ ցանկություն կհայտնես:

Կխնդրեմ մեծ գրադարան, լիքը գրքերով:

Կխնդրեմ, որ պատերազմ չլինի, ես մնամ Հայաստանում ապրելու:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ջեկոյի նոր արկածները

Լինում է, չի լինում մի տղա է լինում՝ անունը Ջեկո: Ջեկոն շատ էր սիրում ճանապարհորդել: Նա որոշում է,

որ պետք է ճանապարհորդի: Ջեկոն վերցնում է պայուսակը և դնում է անրհաժեշտ իրեր: Օրինակ՝

շոր, կտոր, կոշիկ և անհրաժեշտ այլ իրեր: Նա գնում-գնում է և տեսնում է մի տղայի:

Ջեկոն հարցնում է.

– Որ ճնապարհով գնամ օդանավակայան, տղա ջան:

Տղան պատասխանում է.

Շարունակել
Posted in Ճամփորդություններ, Մայրենի 6-րդ դասարան

Ճամփորդություն դեպի Հովհանես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն

Բարև ձեզ, ես Մարիամն եմ: Այսօր ես դասընկերներիս հետ հաճախել եմ Հովհանես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոն: Այնտեղ դիտել ենք Անբան Հուռի հեքիաթի բեմադրությունը: Այդ ներկայացումը ինձ շատ դուր եկավ: Ես անհամբեր սպասել էի այս օրվան: Ես ներկայացումը հավանեցի շատ, քանի որ դերասանները ունեին հետաքրքիր հագուստներ, բեմը գեղեցիկ էր ձևավորված:

Ես կցանկանամ էլի գնալ ընկերներիս հետ նման ներկայացում դիտելու: