Posted in Ձմեռ․Ամանոր

Հրաժեշտ ձմռանը

Ձմե՛ռ, շնորհակալություն, որ եկել էիր մեր մոտ, բայց հիմա գնում ես և տեղդ զիճում ես գարնանը։ Հիմա մենք մնում ենք առանց ձմռան ու առանց ձյան։ Ես Մարիամ Խաչիկյանն եմ ձմեռ ջան։ Ես քեզ շատ եմ սիրում։ Ձմեռը միշտ գալիս է տարին մեկ, բայց մի տխրեք, որովհետև նա ամեն տարի

գալու է և վերջապես գալու է մեր սիրելի տոնը Նոր Տարին։😍

Posted in English 6

To like

I like. Do l like ? l don’t like.

Yon like. Do yon like ? Yon don’t like.

He like. Does he like ? He does’t like.

She likes. Does she like ? She does not like.

It likes. Does it like ? It doesn’t like.

We like. Do you we like ? We don’t like.

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Համբարձման առավոտ

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:
Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը, փորձի՛ր պատմել՝ ինչպե՞ս են նշում Համբարձման ծեսը։

Համբարձուման տոնը, նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը։
Քրիստոսի Համբարձման տոնն ուղեկցվում է նաև ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում։

  1. Տեղեկություններ դուրս գրի՛ր  համացանցից․ ե՞րբ ենք նշում Համբարձման ծեսը։
    Տոնը Հայաստանի տարբեր շրջաններում յուրովի է նշվում: Սակայն նախապես կատարվում է ծաղկահավաք: Տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճականահություն և պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Տոնի օրը ջրով լի կժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և հանգանակություններով: Հետո սկսվում է վիճակահանությունը. ում պատկանում է կժից դուրս բերված առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց տերերին խրատներ և բարեմաղթանքներ են բաշխվում:
Posted in русский язык

Козленок 

Жила в дремучем лесу коза. И был у нее козленок.
Оставляла она его каждый день дома, а сама шла пастись, вечером возвращалась домой. Возвращается, стучится в дверь, говорит:
Козлик черный мой,
Я пришла домой.
Я ходила по горам далеко,
Я копила для тебя молоко.
Отвори (открой), и я малютку мою
Сладким-сладким молочком напою.
Козлик черный мой.
Я пришла домой.


Козленок тут же прыг и отворит дверь. Покормит его мать и опять идет пастись.
Все это тайком видит волк. Как-то вечером приходит он прежде козы, стучится в дверь и приговаривает толстым своим голосом:
Козлик черный мой,
Я пришла домой.
Я ходила по горам далеко,
Я копила для тебя молоко.
Отвори, и я малютку мою
Сладким-сладким молочком напою.
Козлик черный мой,
Я пришла домой.
Слушает козленок, слушает да и отвечает: — Ты кто таков? Я тебя не знаю. Моя матушка не так приговаривает. У нее голос тонкий и милый. А у тебя голос грубый и хриплый. Не отворю я тебе дверь… Уходи! Не нужен ты мне… Волк и ушел.
Приходит мать, стучится в дверь:
Козлик черный мой,
Я пришла домой.
Я ходила по горам далеко,
Я копила для тебя молоко.
Отвори, и я малютку мою
Сладким-сладким молочком напою.
Козлик черный мой,
Я пришла домой.
Отворил козленок дверь, попил молочка и рассказывает матери:
— Знаешь, матушка (мама), что случилось? Кто-то приходил, стучался в дверь и приговаривал:
Козлик черный мой,
Я пришла домой.
Отвори, говорит. А голос у него такой толстый! Так я испугался, так испугался… Не стал отворять, говорю: не нужен ты мне, уходи…
— Вот беда-то! Молодец, мой черненький, что не отворил, — сказала напуганная коза. — Это приходил волк, приходил тебя съесть. Придет в другой раз, смотри не отворяй!

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Շունն ու Կատուն, Հովհաննես Թումանյան

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Դիպել-կպնել

Ճոն-  մորթագործ,  Կաշեգործ

  • Թվարկի՛ր հերոսներին։

Շուն, Կատու

  • Ինչպիսի՞ն էր Ուստա փիսոն։

Ուստա փիսոն խորամանկ էր:

4․ Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

5. Նոր ավարտ հորինի՛ր ստեղծագործության համար։

Շունն ու Կատուն համաձայնվեցին, որ ընկերանալու են ու փիսոն իր խոստումը կատարելու է:

6. Մտածի՛ր նոր երկխոսություն, որտեղ Շունն ու Կատուն ընկերներ են:

-Ուստա  փիսո ջան, գլխարկս շատ հարմար է շնորհակալ եմ:

-Էլի համեցիր,-ասաց Փիսոն Շանը:

Posted in Ձմեռ․Ամանոր

Փաթիլների մասին Տեղեկություն

Փաթիլը սկսում է իր կյանքը ամպում, երբ փոքրիկ փոշեհատիկի կողքերը սկսում են ձևավորվել սառցե բյուրեղիկներ: Սառույցի բյուրեղները վեցանկյուն են: Հենց այս պատճառով է, որ փաթիլների մեծ մասը ունեն վեցանկյուն աստղի տեսք: Հետո այս բյուրեղը սկսում է աճել: Նրա մոտ կարող են սկսել աճել ճառագայթներ, կամ այդ ճառագայթների վրա սկսում են գոյանալ այլ գոյացություններ, կամ հակառակը՝ փաթիլը սկսում է հաստանալ: Տվյալ պահին կոնկրետ ինչպես կաճի փաթիլը կախված է փաթիլի շուրջը եղած պայմաններից՝ խոնավություն, ճնշում, ջերմաստիճան: Եվ նույնիսկ այդ պայմանների չնչին փոփոխությունը կարող է բերել փաթիլի ձևի փոփոխություն:Պայմանները անընդհատ փոփոխվում են և ստացվում է, որ փաթիլը մեկ աճում է լայնությամբ, մեկ նրա մոտ սկսում են ճառագայթներ աճել: Չոր և ցուրտ պայմաններում փաթիլները ընդհանրապես սկսում են աճել բարձրությամբ, այլ ոչ թե լայնությամբ և ստացվում են վեցանկյուն սյուներ, այլ ոչ սովորական «աստղիկներ»: Քանի որ ամեն մի փաթիլ ապրում է «սեփական կյանքով» և արտաքին պայմանները ամեն մեկի համար, թեկուզ և շատ չնչին, տարբեր են՝ այդ իսկ պատճառով էլ փաթիլները տարբեր են: Երբեք բացարձակ միանման փաթիլներ չեն լինում: Ամեն մեկը անցնում է տարբեր խոնավության, ջերմաստիճանի և ճնշման պայմաններով: