Առաջին շաբաթ
Օր առաջին (երկուշաբթի 26․05․2025)- Ճամբարի առաջին օրը շատ լավ անցավ։ Մենք բաժանվեցինք երեք խմբի ու որոշեցին լոգո, կարգախոս մեր ջոկատի համար։ Այն պետք է քվեարկության ներկայացնենք։ Իմ աշխատանքը՝ Ջոկատի համար իմ ստեղծած անունը, նշանը և կարգախոսը։ Այսօր նաև խաղացել ենք բակում, իսկ ընկեր Սոնան մեր ջոկատին հյուրասիրեց համեղ պաղպաղակ, ինչի համար շնորհակալ ենք։ Գունավոր ճամբարային առաջին օրը անցավ շատ պայծառ։
Օր երկրորդ (երեքշաբթի 27․05․2025)- Մենք այսօր շատ լավ օր ենք ունեցել։ Պատրաստել ենք գունավոր դրոշակներ մեր ջոկատի համար։ Նաև ունեցել ենք հյուր, բժիշկ՝ ընկեր Վաչեն։ Ընկեր Վաչեն մեզ սովորեցրել է ինչպես առաջին օգնություն ցույց տալ, ինչպիսի կոտրվածքների տեսակներ կան և այլն։

Օր երորրդ (հինգշաբթի 29․05․2025)- Մենք այսօր ճամփորդել ենք Ապարանի ջրամբար, Համբարձման ծեսը տոնելու։ Այնտեղ ծանոթացել ենք Քուչակի դպրոցականների հետ, և հենց նրանց հետել տոնել են Համբարձումը։ Սեբաստացիների ավանդույթից չենք շեղվում պարում ենք, և երգում։ Այնտեղ մենք վիճակ ենք քաշել, և նույնիսկ խաղացել ենք (Տաք կրտտոշիլ) խաղը։




Օր չորորորդ (ուրբաթ 30․05․2025)– Այսօրվա օրը հետևայլն էր․ մենք մեր օրը սկսեցինք Սուրբ Երորդություն եկեղեցուց, ավելի ճիշտ ժամերգության պատասխանատուն էինք։ Հետո գնացինք Բախշյան այգի խաղալու, իսկ ընկեր Սոնան գնեց շոկոլադ, ելակ և փայտիկներ որպեսզի պատրաստենք քաղցրավենիք։ Իսկ ինչ էր պետք անել՝ շոկոլադը հալեցնել, ելակը լվանալ, պոչերը հանել, ապա անցկացնել փայտիկի վրա, թաթախել շոկոլադի մեջ, ապա դնել սառցախցիկ։ Եվ համեղ ու սառը ելակները պատրաստ են։
Նույն օրը մեզ հյուր եկավ հոգեբան ընկեր Արևիկը։ Նա մեր հետ խաղաց գնդակի խաղը, պետք է պատկերացնեինք գնդակ և իրար գցեինք՝ լավ խոսքեր ասելով։ Իսկ հետո նկարեցինք մեր սուպեր ուժը։ Իսկ հետո արդեն իրար հետ խաղացինք։

Ուրբաթ ժամերգություն
Ընկեր Արևիկի հետ հանդիպում
Երկրորդ շաբաթ
Օր հինգերորդ (երկուշաբթի 02․06․2025)– Արդեն երկրորդ շաբաթն է։ Մեր օրը մենք էլի սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Այսօր բոլոր Սեբաստացիներն էին պատասխանատու՝ Արևմտյան, Արևելյան, Հյուսիսային և Հարավային դպրոցները։ Իսկ հետո մեր ջոկատով գնացինք Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի Քոլեջ, ծանոթացանք Քոլեջի մասնագիտությունների հետ և գնացինք լաբորատորիաներ, օրինակ՝ Կարի լաբորատորիա։ Եվ ի դեպ Քոլեջի վերնատունը Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրի ամենաառաջին վերնատունն է։ Հետո գնացինք Արևմտյան դպրոց, որտեղ մենք ենք սովորում և այնտեղ լողացինք։ Կարճ ասած՝ լավ օր ունեցանք․․․
Օր վեցերորդ (երեքշաբթի 03․06․2025)– Այսօր մեր ջոկատի ամենահետաքրքիր օրերից մեկն է, հիմա ասեմ ինչու։ Այսօր մենք խաղացել ենք փուչիկով խաղեր։ Ի՞նչ է պետք խաղը խաղալու համար։ Փուչիկի մեջ ջուր ենք լցնում, ապա պահում ենք մասնակցի գլխի վերևում, նա պետք է գուշակի փուչիկի գույնը։ Եթե գուշակում է, փուչիկը չենք պայթեցնում, իսկ եթե չի կարողանում գուշակել՝ պայթեցնում ենք իր գլխին։ Խաղը խաղալուց հետո ընդմիջեցինք և գնացինք մարզական մրցույթ խաղալու ընկեր Շուշանի ջոկատի հետ։
Օր յոթերորդ (չորեքշաբթի 04․06․2025)– Այսօր օրը լավ անցավ։ Մեզ կրկին հյուր եկավ հոգեբան ընկեր Արևիկը։ Նա մեզ տվեց թերթիկներ, որոնց վրա մարդ էր նկարած։ Մենք պետք է գունավորեինք մարդուն ըստ տրամադրության և մարմնի մասերի։ Իսկ հետո ինչպես միշտ գնացինք բակում խաղալու։ Շատ լավ օր էր․․․

Օր ութերորդ (ուրբաթ 06․06․2025)– Այսօր մեր ավարտական համերգն է, որը տեղի ունեցավ Մեդիա կենտրոնում։ Մենք գնում ենք Միջին դպրոց։
Երրորդ շաբաթ
Օր իններորդ (երկուշաբթի 09․06․2025)– Այսօր մեր ջոկատով Արիանայի համար քաղցրավենիքներ էինք բերել և պլակատներ էինք պատրաստել, որովհետև վատ պատահար էր տեղի ունեցել Արիանայի հետ։ Այսօր նաև մեզ հյուր եկավ՝ Արուսյակ Սիմոնյանը։ Նա մեզ պատմեց Հայաստանի և ամպիկների մասին։ Նա պատմեց, որ հենց նայում է ամպիկներին, ինչ-որ կերպարներ է տեսնում։ Արուսյակ Սիմոնյանը նաև <Ամպի չափ> գրքի հեղինակն է։ Եվ իհարկե ես այդ գիրքը կարդացել եմ։ Սա էլ իմ կարդացած գրքի հղումը՝ Արուսյակ Սիմոնյան։ Ամպի չափ։ Օրը շարունակեցինք լողալով։


Օր տասներորդ (երեքշաբթի 10․06․2025)– Այսօր նույնպես շատ լավ անցավ։ Մենք գնացել էինք Բախշյան այգի՝ յոգայի գորգերով։ Խոտերի մեջ յոգայի վարժություններ կատարեցինք, իսկ հետո ընկեր Սոնան մեզ տվեց արագ-արագ հարցեր։ Հետո ընկեր Սեդայի հետ խաղացինք երգի խաղեր։ Երգի խաղերից հետո գնացինք ընկեր Էլինայի ջոկատի հետ մարզական մրցույթի։ Ապա խաղացինք սեղանի խաղեր։
Օր տասնմեկերորդ (չորեքշաբթի 11․06․2025)– Այսօր մենք ճամփորդել ենք Վարդավառի (Էրեբունի համայնք) այգի։ Մեզ հետ նաև ճամփորդել են ընկեր Շուշանի ջոկատը և ընկեր Լուսինեի դասարանը (3-րդ դասարան)։ Մենք այգում խաղացինք, իսկ հետո երգեցինք և պարեցինք։ Ապա ուսուցչուհիները մեզ պաղպաղակ հյուրասիրեցին պաղպաղակ, որի համար շնորհակալ ենք․․․
Օր տասներկուերորդ (հինգշաբթի 12․06․2025)– Այսօր մենք պատրաստել ենք մոխիտո հյութ։ Իսկ հետո մեզ հյուր եկավ ազգագրագետ, դիզայներ՝ ընկեր Վահեն։ Նա մեզ պատմեց տարազների մասին։ Շատ հետաքրքիր անցավ․․․

Օր տասներեքերորդ (ուրբաթ 13․06․2025)– Այսօր մեր կրտսեր դպրոցի վերջին օրն է։ Ես այսօր թուղթ և գրիչ էի վերցրել ինձ հետ, որ դասավանդողներն ինձ բնութագրեին։ Այսօր նաև մեր ջոկատով ֆրեշ էինք պատրաստել՝ ելակի, բանանի, ելակ-բանանի և շոկոլադի։ Ես խմել էի ելակի ֆրեշ։ Եվ իհարկե լողացինք։
Տպավորություններ
Կրտսեր դպրոցից ունեմ դրական տպավորություններ։ Ես կկարոտեմ Արևմտյան դպրոցը։ Շնորհակալ եմ ուսուցիչներին և ուսուցչուհիներին։❤️❤️❤️❤️
Հաջողություն կրտսեր դպրոց․․․
