Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐ, ՔԻՄԻԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ՊԱՐԶ ԵՎ ԲԱՐԴ ՆՅՈՒԹԵՐ

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի

1.Նախադասության բառերից մեկը փոխիր՝ առանց միտքը փոխելու:

Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
1. Դարբնի դուստրն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
2.Դարբնի աղջիկն մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր
3.Դարբնի աղջիկը լուսաբացից մինչև իրիկուն պետք է խոհանոցում չարչարվեր:
4.Դարբնի աղջիկն առավոտից մինչև երեկո պետք է խոհանոցում չարչարվեր:
5.Դարբնի աղջիկն առավոտից մինչև իրիկուն պետք է խոհանոցում տանջվեր:

Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Անծանոթը պատուհանը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Ինչ-որ մեկը լուսամուտը թակեց ու շտապ-շտապ հեռացավ:
Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու արագ-արագ հեռացավ:
Ինչ-որ մեկը պատուհանը թակեց ու շտապ-շտապ փախավ:
Ինչ-որ մեկը պատուհանը ծեծեց ու շտապ-շտապ հեռացավ:

Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Հանկարծակի մի խշշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Անսպասելի մի խշխշոց ականջն ընկավ, ու ձին լարվեց:
Անսպասելի մի խշշոց ականջն զգաց, ու ձին լարվեց:
Անսպասելի մի խշշոց ականջն ընկավ, ու նժույգ լարվեց:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ուղու վրա միայն մեկ խոչընդոտ կա:
Քո ճանապարհին միակ խոչընդոտ կա:
Քո ճանապարհին միայն մեկ արգելք կա:

Քո ճանապարհին միայն մեկ խոչընդոտ գոյություն ունի:

Անխոս առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:

Լուռ առաջ էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:

Անխոս առջև էր քայլում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:

Անխոս առաջ էր գնում՝ առանց մեկի վրա ուշք դարձնելու:


Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

Լեռնամեջ պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

Ձորի պռնկին, աշնան հողմերի դիմաց անկոտրում ու անվախ, մի ծառ էր կանգնել:

Ձորի պռնկին, աշնան հողմերի առաջ անկոտրում ու անվեհեր, մի ծառ էր կանգնել:

2. Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):  

Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում՛ են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացոդ, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

Ճանապարհի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում էինուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնովկուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր շրջում՛ են գլուխները: Անապատը ձանձրալի ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ սար է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է:

3.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա զտարյուն (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը խորտակվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

4.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Առաջադրանքներ

  1. 250070, 2586, 14892, 10500800, 250085 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 250070,10500800, 250085
  2. 1569, 2514, 25687, 1000, 2568  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2514,1000, 2568
  3. 2569, 45010, 2564, 10001, 256110  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 45010, 256110?
  4. 80010, 2050, 25650, 2564, 4550  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։ 80010, 2564
  5. 99006, 18009, 34561, 900018, 200070, 2450  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 18009, 900018, 200070 
  6. 2604, 28942, 596000, 1253, 15880 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 2604, 28942, 596000, 1253, 15880
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

41‧88-41‧68=

16‧78+16‧22=

302·35+302·25+302·40=

48·55+48·25+48·20=

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

(46800+12040):40=

(24·115):12=

9. Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

15‧(14+11)=15‧14+15‧11=210+165=375
80‧(44-28)=80‧44-80‧28=3520-2240=1280

10. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 5001051

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

320290

12. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 4-ի․

450212

13. Հաշվիր գումարը՝ գումարումը փոխարինելով բազմապատկումով՝
64+64+64+64+64=64‧5=320
108+108+108+108+108+108+108+108+108+108=10‧108=1080

14. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

1640+300+60+112=1640+60+300+112=2112

15. Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
115+35+65=100+15+30+60+10=215

16. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

25‧12‧4‧5=(25‧4)‧12‧5=100‧12‧5=1200‧5=6000

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ծիրանի ծառը

Յուլիսիս Մաքոլին շատ վաղ արթնացավ և արևի տակ առաջին ճառագայթների տակ թռչկոտելով գնաց կով ունեցող հարևանի բակի ուղղությամբ։ Բակ հասնելով, Յուլիսիսը տեսավ կովը։ Փոքրիկ տղան կանգնեց և երկար դիտում էր։ Վերջապես կովատերը դուրս եկավ տնակից՝ ձեռքին մի դույլ և մի աթոռակ։ Մարդը մոտեցավ կովին և սկսեց կթել։ Յուլիսիսը ավելի մոտեցավ և կանգնեց մարդու ճիշտ ետևը։ Եվ, որովհետև դեռևս լավ չէր տեսնում, նա ծունկի եկավ համարյա կովի տակ։ Մարդը տղային տեսավ, բայց ոչինչ չասաց։ Նա շարունակեց կթել։ Իսկ կովն ահա շրջվեց և նայեց Յուլիսիսին, Յուլիսիսն էլ նայեց կովին։ Ըստ երևույթին, կենդանուն դուր չեկավ տղայի այդքան մոտ լինելը։ Յուլիսիսը ելավ կովի տակից, հեռացավ և շարունակեց դիտել։ Կովը իր հերթին նայում էր Յուլիսիսին այնպես, որ փոքրիկ տղան հասկացավ, որ իրենք բարեկամացան։

Continue reading “Ծիրանի ծառը”
Posted in русский язык

Как слон ходил в гости к ёжику

Однажды ночью из городского зоопарка убежал Слон. Он быстро пересёк город и скрылся в лесу. Вбежав в лес, Слон отдышался и побежал медленнее.

Ёжик сидел на пеньке посреди полянки. Медвежонок спал. Ослик щипал траву.

И вдруг появился Слон.
– Здравствуйте! – протрубил он.
– Добрый вечер! – сказал Ёжик и так задрал голову, что чуть не свалился с пенька.
Ослик поклонился и прижал уши.
Медвежонок во сне перевернулся на другой бок.
– Здравствуйте! – снова затрубил Слон. – Я только что убежал из зоопарка!
– Мы очень рады, – сказал Ослик и лягнул копытцем Медвежонка.
Медвежонок вскочил, увидел Слона и тут же сел на травку…
– Кто ты? – спросил он спросонок.

– Слон.
– А почему меня разбудили?
– Я тебя не будил. Я убежал из зоопарка.
– А что мы будем делать?
– Веселиться.
– Как? – спросил Ослик.
– Я хочу вас покатать, – сказал Слон и встал на колени. Ёжик первым вскарабкался на Слона, а за ним – Ослик и Медвежонок. Ёжик сидел ближе всех к голове Слона и поэтому стал главным…
Они поехали прямо через лес, напевая весёлую песенку:

И скоро проснулся весь лес.
Вылез из своего логова и завыл Волк, заухала Сова, заквакали лягушки.
И так они веселились до самого утра.
Когда взошло солнце, Слон лёг спать возле ёжикиного дома, и здесь его
нашли служители зоопарка. Они надели на ноги Слона цепи и повели его в
город.

Понравился ли вам конец сказки? А может, вам хочется eго?

пенёк – փոքր կոճղ
спросонок – не совсем проснувшись, в полусонном состоянии
логово – нора

Напишите названия детёнышей.
Медведь – медвежонок, слон – слонёнок, ёж –ёжик волк–волчонок, тигр–тигрёнок, заяц–зайчонок, лиса–лисёнок.

Прочитайте. Скажите, какие слова мы используем при встрече и расставании,
какие, когда хотим поблагодарить или извиниться.

Здравствуйте! Спасибо. Доброй ночи! Пожалуйста. Добрый день. До свидания. Простите, пожалуйста. Доброе утро. Всего хорошего! Извините, пожалуйста. Спокойной ночи! Прощайте! Благодарю Вас! Будьте здоровы!

К данным словам подберите слова с противоположным значением, составьте с ними предложения.
Быстро–медленно, грустить–веселится, последний–первый, влево–вправо, заснуть–проснутся.

При встрече- Здравствуйте! Добрый день.

При расставании-До свидания, Прощайте

Поблагодарить-Спасибо,

«Как слон ходил в гости к ежику» читать, рассказывать

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Բառագիտություն

1.Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ գյուտերի փուլը: Մարդիկ հայտնագործեցին, թե ինչպե՞ս պետք է պահել կրակը, ինչպե՞ս կենդանիներին ընտելացնել, քարից ու ոսկորներից տարբեր գործիքներ սարքել, և վերջապես սկսեցին զբաղվել հողագործությամբ:

2. Համեմատի՛ր յուրաքանչյուր խմբի մեջ  մտնող բառերի ձևերը և իմաստները (ի՞նչ են նշանակում) և լրացրո՛ւ նախադասությունը:

Ա. Գնալ, ընթանալ, սլանալ, արշավել, սուրալ:

Բ. Փնտրել, որոնել, ման գալ:

Գ. Մտածել, խորհել, միտք անել:

Ամեն մի բառաշարքի բառերը իմաստով նույնն են, բայց ձևով՝ տարբեր. այդ բառերը կարելի է անվանել հոմանիշներ:

3. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի:

Ջարդել, հավաքել, հասկանալ, պահել, ամբարել, փշրել, ծածկել, կոտրել, պարզել, քողարկել, կտոր-կտոր անել, գլխի ընկնել, թաքցնել, ժողովել, գումարել, կռահել, պատսպարել, կուտակել , կոտրատել:

Ջարդել, կոտրել, կտոր-կտոր անել, փշրել, կոտրատել:

Հավաքել, ամբարել, ժողովել, գումարել, կուտակել,

Հասկանալ, պարզել, գլխի ընկնել, կռահել,

Պահել, թաքցնել, պատսպարել, ծածկել, քողարկել,

4.Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

Երկիր, պետություն, կայսրություն, տերություն

Մազ, ծամ, հյուսք, վարս, հեր

Արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց:

Դեպք, եղելություն, պատահար, միջադեպ, իրադարձություն,

Թագավորություն

Դեպք,

5.Ընդգծված բառերն ու արտահայտությունները փոխարինի´ր  տրված հոմանիշներով:

Հետապնդել են նրանց, սարսափ, անցնելիս, ապրում են, կացարան, առատ, գործածում են, նկատել են, հայտնաբերել են, կերակրվում են:

Հիմալայներում, ձյունոտ անտառով գնալիս, գիտական արշավախմբի անդամները տեսել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները գնացել են նրանց հետևից  և գտել են նրանց բնակարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ օգտագործում են վայրի կենդանիների մորթիները: Սնվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում շատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է վախով ու ծայրաստիճան զարմանքով:

Հիմալայներում, ձյունոտ անտառով անցնելիս, գիտական արշավախմբի անդամները նկատել են մորթիներով ծածկված երկու կնոջ: Գիտնականները հետապնդել են նրանց  և հայտնաբերել են նրանց կացարանը, որ քարանձավ  է եղել: Պարզվում է, որ 20-րդ դարում դեռ գոյություն ունեն քարանձավային մարդիկ: Նրանք չեն կարողանում օգտվել կրակից, իսկ որպես հագուստ գործածում են վայրի կենդանիների մորթիները: Կերակրվում են հում սննդով, որը կացարանի շրջակայքում առատ է: Քաղաքակիրթ մարդկանց հետ աոաջին հանդիպումն ուղեկցվել է սարսափով ու ծայրաստիճան զարմանքով:

6.Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշննրով:

Գլուխ, Սուրբ գիրք,ազգ, բարկանալ, էլ, ուզել, շինել, իրար, ցրվել, գործածել, հասկանալ:

Աստվածաշնչում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ կառուցել, որ կատարը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն ընկալում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են  աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

Սուրբ գրքում գրված է, որ մարդիկ Բաբելոնում ցանկանում են այնքան բարձր աշտարակ շինել, որ գլուխը երկինք հասնի: Աստված զայրանում է մարդկանց վրա ու խառնում նրանց լեզուները: Մարդիկ այլևս մեկմեկու խոսքը չեն հասկանում, խառնաշփոթություն է առաջանում, և ժողովուրդները սփռվում են  աշխարհով մեկ:

Ուստի «բաբելոնյան աշտարակաշինություն» արտահայտությունն օգտագործվում է, երբ ցանկանում են բնութագրել խառնաշփոթություն, աղմուկ, անկարգություն:

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Ինքնաստուգում

  1. 3000000, 3685, 428883, 2560, 785555554  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։ 3000000, 3685, 2560
  2. 2052, 12557, 1470, 256403  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։ 2052, 1470
  3. 10000000, 25008, 15760, 154062  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։ 10000000, 15760
  4. 10006, 400005, 100, 1224,  400004  թվերից  առանձնացրեք  նրանք, որոնք  բաժանվում են 3-ի։ 400005, 1224
  5. 3033, 12004, 1972, 829, 1020006  թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։ 3033, 1020006 
  6. 220000, 1004, 1051, 2000924, 5011062 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։ 220000, 1004, 2000924
  7. Օգտագործելով բաշխական օրնեքը ՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

106‧78-106‧48=106x(78-48)=106×30=3180

14‧28+14‧42=14x(28+42)=14×70=980

104·25+104·35+104·40=104x(25+35+40)=104×100=10400

18·15+18·25+18·40=18x(15+25+40)=18×80=1440

8. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք առավել հարմար եղանակով․

(50250+4500):50=50250:50+4500:50=1005+90=1095

(490·224):70=490:70=7×224=1568

9.Հաշվեք արտահայտության արժեքը կիրառելով բաշխական օրնեքը․

60‧(12+38)=60x(12+38)=3000

40‧(64+38)=40×102=4080

10.Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 3-ի․

 3000018

11. Աստղանիշը փոխարինիր թվանշաններով այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի․

40221

12.Հաշվիր գումարը՝ գումարումը փոխարինելով
բազմապատկումով՝

37+37+37+37+37+37+37=37×7=229
105+105+105+105+105+105+105=105×7=735

13. Կիրառելով գումարման տեղափոխական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝

7780+254+200+20=7780+20+200+254=8254

14. Կիրառելով գումարման զուգորդական օրենքը հաշվել առավել հարմար եղանակով՝
289+60+40=200+89+20+20+30+30=389

15. Կիրառելով բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները հաշվել առավել հարմար եղանակով՝

Ես ինձ գնահատում եմ 10\10

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի

<Հայոց լեզու 5> աշխատանքային գրքից կատարի՛ր նշված առաջադրանքները։

1.Բացատրի´ր, թե  գլուխ  բառը ամեն մի նախադասության մեջ  ի՞նչ իմաստով է կիրառված՝ փոխարինելով խելք, ղեկավար,  կատար, ծայր, մաս, վրա բառերով: Ո՞ր նախադասության  մեջ գլուխ բառն այլ բառով չես կարող փոխարինել:

Արջը գլուխը բարձրացրեց:

Սարի  գլխին ինչ-որ բան է փայլում: -կատար

 Այս մարդը  գլուխ չունի: -խելք

Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր: -մաս

-Իսկ ո՞վ էր ձեր գլուխը,- որոտաց զորավարը՝դիմելով գլխիկոր զինվորներին: իսկ ո՞վ է ձեր գլխավորը -ղեկավար

Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին: պահարանի վերևում -վրա

Գերանի գլխից բռնի՛ր: գերանի վերևից -ծայր

2.Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրառված: Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված:

Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը:

Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված: հարս և փեսան

Մեր ծնողներն ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները: Կյանքի իմատը

Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու: Սկիզբ

Իր երկիրը հասնելուց հետո էլ իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն: Սիրուն

3.Նախորդ վարժություններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ  են նմանվում:

Գլուխ և ծաղիկ բառերը բազմիմաստ բառեր են, այսինքն տարբեր նախադասություններում ունեն տարբեր իմաստներ, փոխաբերական իմաստներ:

4.Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմի´ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:
Քաղցս հագեցրի մի կտոր հացով։
Տերը իր ծառայի հացը կտրեց։

5.Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով:

Ես ջուր եմ խմում:

Հերիք է իզուր ջուր ծեծեք:

Էդուարդը դասի ժամանակ բերանը ջուր էր առել:

6.Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով և բացատրի´ր, թե ինչպե՞ս ընտրեցիր:

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել:

Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում: -հոտ

Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը: -դեմք

Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանի: -շրջապատել

Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի: -հավաքել

Անախորժ պատմաթյան մեջ ընկանք: -Տհաճ

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Թեմա՝ Բաժանման հատկությունները

  1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
    առավել հարմար եղանակով․

Օրինակ՝  (18+24):6=18:6+24:6=3+4=7

(44+121):11=44:11+121:11=4+11=15

(100+25):25=100:25+25:25=4+1=5

 (48+24):6=48:6+24:6=8+4=12

(164+36):4=164:4+36:4=41+6=47

(18+27):3=18:3+27:3=6+9=15

(155+35):5=155:5+35:5=31+7=38

(110+165):55=110:55+165:55=2+3=5

(500+112):4=500:4+112:4=125+28=153

(60+72):12=60:12+72:16=6+7=13

2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․

Օրինակ՝ (15·8):5=15:5·8=3·8=24, (15:5=3, 3·8=24)

(28·78):14= 28:14=2·78=156, (28:14=2, 2·78=156)

(14·51):17=51:17=3·14=42, (51:17=3, 3·14=42)

(45·19):15= 45:15=3·19=57, (45:15=3, 3·19=57)

(35·44):11= 44:11=4·35=140, (44:11=4, 4·35=140)

(6·40):8= 40:8=5·6=30, (40:8=5, 5·6=30)

(240·15):80= 240:80=3·15=45, (240:80=3, 3·15=45)

(135·75):25=75:25=3·135=405, (75:25=3, 3·135=405)

(49·112):7=49:7=7·112=784, (49:7=7, 7·112=784)

(510·38):19=38:19=2·510=1020, (38:19=2, 2·510=1020)

3.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

4. «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․

14․ Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

15․Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

16. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Posted in Անհատական ուսումնական պլան

2024-2025 Ուսումնական տարի

1-ին ուսումնական շրջան

4-5-րդ դասարաններ

Դասացուցակ

Մարիամ Խաչիկյան, 5․4 դասարան

Երեքշաբթի–մարմնակրթություն Հինգշաբթի–կինոֆոտո

Մարզական ակումբի մարզիչը –(մարմնակրթություն )

Երկարացված օր մնում եմ

Ծնողի մեքենայով հասնում եմ դպրոց

Երթուղի գնում եմ մեկ օր

Գնում լրացուցիչ կրթության