Posted in Հայրենագիտություն

Հայկական ազգանունների ծագումը

Ազգանուն հայերեն բառը բացատրվում է որպես ազգի անուն : Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել , քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով ,  միմյանցից առանձին , բայց բոլորն իրար լավ ճանաչում էին : Իսկ եթե ստացվում էր այնպես , որ նույն բնակավայրում ապրում էին մի քանի Արամ , կամ Անահիտ , ապա նրանց միմյանցից տարբերվում էին տարբեր կերպ , օրինակ ԳԱՌՆԻԿԻ ԹՈՌ ԱՐԱՄ, կամ գտնում էին նրանց բնութագրող հատկանիշներ ,օրինակ ԿԱՂ ՀՄԱՅԱԿ կամ ՀԱՄԵՍՏ ԱՆԱՀԻՏ:

 Քաղաքների առաջացման հետ մեկտեղ , երբ արհեստավորությունն առանձնացավ հողագործությունից , զարգացավ նաև առևտուրը և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը : Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն առաջացավ ազգանունների ստեղծման , քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ այսպես կոչված ածական անունների:

 Այդ ժամանակ հիմնականում , անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը , որտեղ ծնվել էր տվյալ մարդը , օրինակ ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ,ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑԻ և այլն: Անանիա, ով ծնվել է Շիրակում, կամ Գրիգոր, ով ծնվել է Տաթևում։

Կամ  մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ ՄԿՐՏԻՉ ՆԱՂԱՇ-  նկարիչ, զարդանկարիչ, ԳՐԻԳՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍ վարդապետ, հոգևորական ։

Ժամանակի ընթացքում,արդեն հին և միջին դարերում,ազնվական ընտանքներն անպայման ազգանուններ ունեին-Արծրունի , Ամատունի , Մամիկոնյաններ , Ռշտունի : Հետագայում , արդեն ազգանուններին ավելացվում էին նաև տոհմանունները , անուն ազգանուններին ավելացվում էին«ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը : Օրինակ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն:

 Անցան ժամանակներ , կյանքն  էլ սկսեց փոխվել, նոր օրենքներ ըդունվեցին և արդեն ոչ իշխանական մարդիկ, քաղաքացիները ևս ազգանունների կարիք ունեին : Ստացվում էր այնպես, որ մի ազգից  մի քանի մարդ,կամ էլ սերնդե-սերունդ այնքան էին հմտանում այս կամ այն արհեստի մեջ , որ նրանց արդեն սկսում էին ազգանվանել այդ արհեստի կոչմամբ :
Օրինակ՝ Ոսկերչյան, Հացթուխյան, Քարտաշյան, Դարբինյան։

 Ազգանուններ էին տրվում նաև մարդու արտաքին հատկանիշների հիման վրա,
օրինակ՝ Ճաղատյան,Կարճիկյան և այլն:

 Հիմնականում հայկական ազգանուններն առաջանում էին տվյալ  ազգի հեղինակավոր անձի անվանը ավելացնելով -յան,-յանց,-ենց,-ունց,-ոնց,-ունի:

 Առավել տարածված են -յան վերջավորությամբ ազգանունները:
-յան վերջավորությունը -յանց,-ենց ածանցների կրճատ ձևն է.այն նշանակում է այս կամ այն տոհմին տվյալ անձի պատկանեուլթյունը:

  • Ունի վերջածանցով ազգանունները հին և միջին դարերում պատկանում էին նախարարական տների ներկայացուցիչներին-Ամատունի,Բագրատունի,Արծրունի և այլն:
  • Ենց,-ունց-ով ավարտվող ազգանունները լայն տարածում ունեյին Զանգեզուրում/Սյունիքում է գտնվում/ ,օրինակ՝ Ադոնց,Բակունց և այլն:

Ազգանունների առաջացման ստուգաբանությամբ զբաղվում են լինգվիստները-լեզվաբանները :
Եվ շատ հաճախ նրանք գտնում են շատ արժեքավոր և հետաքրքիր պատմական նմուշներ և կարևոր տեղեկությւոններ: Իսկ ազգանունների մասին գիտությունը կոչվում է օնոմաստիկա:

Մարդկանց միշտ հետաքրքրում է իրեց անվան և ազգանվան նշանակությունը : Դրանք շատ բազմազան են լինում : Հաճախ զվարճալի , տարօրինակ , իսկ երբեմն նաև ուղղակի իմաստ չեն ունենում:

Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան

Թվի բնութագրում

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25, 462, 401, 3245, 46560
25
•Երկնիշ թիվ է
•կենտ է
•չունի կրկնվող թվանշան
•օգտագործել ենք 2 և 5 թվանշանները
•ունի երկու թվանշան
•միավորները 5 տասնավորը 2 25=2•10+5•1

•462 եռանիշ է, զույգ է
•չունի կրկնվող թվանշան,
• օգտագործել ենք 4,6 և 2 թվանշանները
• միավորը 2 տասնավորը 6 հարուրավորը 4 է
401

•եռանիշ թիվ է,կենտ թիվ է
•չունի կրկնվող թվանշան
•օգտագործել ենք 4,0 և 1 թվանշանները
•միավորը 1 տասնավորը 0 հարուրավորը 4

46560
•Հնգանիշ թիվ է, զույգ թիվ է
•ունի կրկնվող թվանշան-6 թվանշանն է
•օգտագործել ենք 4,6,5,6,0 թվանշաններ

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2:
    2056
    3.Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 9 է է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։
    777349
  2. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
    4624
  3. Գտի՛ր այն      հնգանիշ թիվը,   որի միավորը  7 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 4,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները՝  4։
    44427
  4. Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը` 5, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։
    37054
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։
    622
  6. Գտի՛ր այն  քառանիշ    թիվը,   որի միավորը 5 է, տասնավորը՝ 1,    իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։
    7715
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    2  է,   հազարավորը՝ 9   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
    492
  8. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 7 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4։
    44437
Posted in русский язык

Пчела и мухи

Поздней осенью выдался славный денёк, какие и весной на редкость: тяжёлые тучи рассеялись, ветер улёгся, солнце выглянуло и смотрело ласково, как будто прощалось с растениями. Пчёлки, весело жужжа, перелетали с травки на травку не за мёдом, а просто так, чтобы повеселиться.

Как вы глупы со своим весельем, — сказала им муха. — Разве вы не знаете, что это солнышко только на минуту. Сегодня же начнётся ветер, дождь, холод. Все мы пропадём.
Зум-зум-зум! Зачем же пропадать? — отвечали мухе весёлые пчёлки. — Мы повеселимся, пока светит солнышко, а как наступит непогода, спрячемся в свой тёплый улей. Там у нас за лето много припасено мёду.

1.Ответьте на вопросы

  1. Какое время года описывается в рассказе?
    осень.
  2. Скажите, чем отличился описанный осенний день от других?
    было солнечный день.
  3. Что делали пчёлки?
    Пчёлки, весело жужжа, перелетали с травки на травку.
  4. Почему муха считает, что скоро «пропадёт»?
    Муха сказал.-Сегодня же начнётся ветер, дождь, холод. Все мы пропадём.
  5. Согласны ли пчёлки с мухой?
    Пчёлки с мухой несогласный.

2. Расставьте нужные знаки в конце предложений

Дождик, дождик,

Не дожди.

Дождик, дождик,

Подожди.

Дай дойти до дому

Дедушке седому .

3.Измените порядок букв, найдите слово и запишите.
ДЁМ УЙЛЕ ТАРВА ПЕЧЛА СЛЕНЦО
мед улей трава пчела солнце

4.Вставьте вместо точек подходящие по смыслу слова

Лесные звери давно приготовились к зиме. Зимой медведь залез в берлогу. Серый заяц сменил шубку на белую. Мышка скрылась в норке. Белка спит в дупле. Пушистый снег всё закрыл тёплым одеялом.

С л о в а д л я с п р а в о к: заяц, медведь, снег, белка, мышка.

Домашнее задание:

«Пчела и мухи» читать, рассказывать

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Կոլեուս ծաղիկ

Կոլեուսին կարելի է իդիալական բույս համարել, քանի որ նրա մեջ միահյուսվում են փայլուն գեղեցկությունը, տոկունությունը և ոչ պահանջկոտ լինելը, նաև հնարավորությունը աճեցնել ինչպես բնակարաններում , այնպես էլ բաց երկնքի տակ:

Կոլեուս աճեցնելու կարևոր պայմանը արևի լույսն է, որը շատ ուժեղ ազդում է նրա գույների և աճի վրա: Պետք է միշտ հիշել, որ այս բույսի համար կարևոր է ընտրել լավ լուսավորված տեղ:

  • Ջերմաստիճանը: Կոլեուսները սիրում են տաք օդ, լավ է, եթե ջերմաստիճանը 25 С աստիճան է:
  • Լուսավորությունը:Կոլեուսի համար ամենակարևորը պայծառ լույսն է, որի շնորհիվ տերևները գունավորվում են և օպտիմալ չափ ստանում: Լույսը որոշում է  ամբողջ բույսի  զարգացումը, այդ պատճառով անհրաժեշտ է տեղադրել ամենաարևոտ տեղում:
  • Ջրելը: Կոլեուսները սիրում են  խոնավ հող, բայց ոչ թաց: Հարկավոր է խուսափել հողի չորանալուց: Թաղարում հողը  պետք է պահել մի փոքր խոնավ:   Եթե չի հաջողվել  ջրել ժամանակին, նա մի քիչ թոշնում է և լավ ջրելու դեպքում`   կես ժամվա ընթացքում նորից  առույգանում է:
  • Օդի խոնավությունը: Օդի խոնավությունը կոլեուսների համար շատ կարևոր չէ, այն կարելի ցողել մեկ մեկ, բայց դա էլ անհրաժեշտ չէ: Աշխատեք  ցողել  դրանք ստվերոտ տեղերում:
  • Հողի բաղադրությունը: Կոլեուսը աճում է  սովորական հողում:
  • Թաղարը: Հարկավոր է վերցնել միջին չափերի պլաստիկ կամ կերամիկայից  թաղար, որի հատակում  պետք է դնել դրենաժը: Որպես դրենաժ կարելի է օգտագործել կոտրված ամանեղեն կամ կերամզիտ:
  • Պարարտացում: Կոլեուսին կարելի պարարտացնել ամիսը մեկ, բայց գա էլ պարտադիր չէ, քանի որ նրա աճը պայմանավորված է լավ լուսավորությամբ:
  • Տեղափոխումը: Սովորաբար Կոլեուսները չեն տեղափոխում: Նրանք արագ աճում են և որպես օրենք երկու տարուց նրանց փոխարինում են նորերով:
  • Ծաղկումը : Ծաղկմանը կարելի է սպասել գարնան սկզբից մինչև ամառվա վերջ: Կոլեուսների ծաղիկները շատ խոշոր չեն և ամուր հասկաձև հավաքված են: Մեծ մասամբ կոլեուսների ծաղիկները երկնագույն են
  • Բազմացումը: Կոլեուսները բազմացնում են կտրոններով կամ սերմերով: Կոլեուսները կտրտում են, երբ նա շատ է մեծանում և անշնորհք տեսք ստանում: Փետրվարին կոլեուսի ծայրերը կտրում են այնքան, որ բույսի վրա մնա 7-8 աճի կետեր (աչքեր): Դրանից հետո առաջացած շիվերը օգտագործում են որպես կտրոն: Դրանք պետք է  կտրել սուր դանակով, որից հետո դնել ջրի մեջ: Արմատներ հայտնվելուց հետո շիվերը դրվում են հողի մեջ :
  • Եթե  անհրաժեշտություն կա աճեցնել կոլեուսը սերմերով, ապա դրա համար լավագույն ժամանակը գարունն է`   մարտ կամ ապրիլ ամիսները:
  • Վնասատուները: Սովորաբար կոլեուսները չեն ցողում և որոշ դեպքերում քիչ խոնավության պատճառով ծաղիկների վրա կարող են հայտնվել սարդոստայնային տիզեր , որոնք արագ կվերանան  բույսը  ջրով ցողելուց հետո:
  • Կյանքի տևողությունը: Կոլեուսը բազմամյա  բույս է, բայց սովորաբար այն աճեցնում են ամեն 1-2 տարին մեկ: 
Posted in Հայրենագիտություն

Իմ ազգանվան պատմությունը։ Տոհմածառ

Ես Մարիամ Խաչիյանն եմ։ Ծնվել եմ Երևանում։ Իմ ազգանունը Խաչիկյան է։ Իմ հայրիկի և պապիկի ազգանունը ևս Խաչիկյան է։ Իմ պապիկը հայտնի գրող, ոստիկան , գնդապե՝տ , Արցախյան պատերազմի մասնակից՝ Էդուարդ Խաչիկյանն է։ Իմ տոհմում ինքն է ամենահայտնին։ Խաչիկյան ազգանուն իմ կարծիքով Խաչիկ անունից է ստեղծվել։ Պապիկս ասաց, որ իր արմատները Վանից են ՝ Արևմտյան Հայաստան։

Պապիկիս մորական պապիկի անունը Արտաշես է, ով Կոմինասի երգչախմբում է երգել։ Նաև հիմնադիր է երաժշտական ուղղության։Իսկ մյուս պապիկը եղել է գտդապետ, պատերազմի մասնակից։

Իմ մորական պապիկի անունը Վախտանգ է, իսկ իր ազգանունը կրում է մայրիկս։Ավետիսյան Ավետիս բառից եկող ազգանուն է , որը նշանակում բարի լուր։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված Է նաև բույսերով ու կենդանիներով:

Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն’ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր:

Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք Է, մյուս տեղում՝ ցուրտ, իսկ մի այլ վայրում իրար են հաջորդում տարվա տաք ու ցուրտ եղանակները: Ահա այդ տարբեր պայմաններում են աճում ու բազմանում տարբեր բույսեր: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ’ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները:

Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ’ ուռենին, սենյակային բույսերից’ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ’ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ’ ջրաշուշանը:

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները:

Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անպատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները, կետերը, դելֆինները):

Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:

Վերհիշենք, թե ինչով է կենդանի բնությունը տարբերվում անկենդան բնությունից:

Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Ապա քլորոֆիլի օգնությամբ բույսը այդ նյութերից պատրաստում է սննդանյութեր: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում:  Բույսերում կուտակված սննդանյութերն օգտագործում են նաև մարդիկ և կենդանիները: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի   մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Առաջադրանք 

Համացանցից օգտվեք և գրեք (նկարեք, նկարը տեղադրեք) հետևյալ բույսերի տեսակները

  • Ջերմասեր, լուսասեր
  • Խոնավասեր
  • Չորադիմացկուն
  • Ստվերասեր
  • Ջրային

Բերեք հետևյալ կենդանիների օրինակներ

  • Անապատային կենդանիներ
  • Խիստ ցուրտ պայմաններում ապրող կենդանիներ
  • Ջրային կենդանիներ

Posted in Մայրենի 6-րդ դասարան, Uncategorized

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր հականիշ բառազույգերը:
    տաք-սառը
    կոշտ-փափուկ
    թաց-չոր
    ճիշտ-սխալ
    լույս-խավար
    ես-դու
    ոչ-այո
  2. Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը.  ինչո՞ւ ես այդպես կարծում:
    Իմ կարևոր բառը աշխարհում մայրիկ,հայրիկ բառն է։
  3. Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխն իրեն ավելի կլոր զգում:
    Ոչ բառը հենց նշանակում է ոչ և նաև նրանք ոչ թե մեկ բառ ունեին, այլ երկու։
  4. Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:
    Առաջին բառը իմ կարծիքով եղել է <<հա>> բառը։
  5. Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։
    Բառը շշուկով դա գաղտնիք է։ Լացելովը, երբ վատ բան է եղել։
  6. Գրի’ր այն հարցերը,  որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:
  7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:
  8.  Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։
Posted in Մաթեմատիկա 6-րդ դասարան, Uncategorized

Մաս․3

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
    416-16=400 դա ճիշտ է ցանկացած երկնիշ թվի դեպքում։
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
    5666-666=5000 դա ճիշտ է ցանկացած եռանիշ թվի դեպքում։
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
    91265-1265=90.000
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
    4160-160=4000 դա ճիշտ է ցանկացած եռանիշ թվերի դեպքում։
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
    81209-1209=80.000
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։
    713567-13567=700.000
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։
    Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
    510-10=500 դա ճիշտ է ցանկացած երկնիշ թվի դեպքում։
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    1213-21=1192
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    435-3=432
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    687-87=600
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5695-569=5136
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ 1 առաջադրանք։
    1.Տաթևը գնեց 10 հատ կոնֆետ, իսկ Արտաշեսը 8 հատ։ Տաթևը ու Արտաշեսը
    ին՞չ անեն, որ Տաթևի մոտ և Արտաշեսի մոտ հավասարվի կոնֆետները։
  13. «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
    Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:
Posted in Հայրենագիտություն

Ես

Ես Մարիամ Խաչիկյանն եմ 8 տարեկան ծնվել եմ մայիսի 6-ին։ Իմ մայրիկի Անունը Տաթև է, իսկ հայրիկիս անունը Արտաշես եղբորս անունը Էդուարդ։ Ես շատ եմ սիրու հաճախել դպրոց։ Շատ հաճախ եմ գնում տատիկներիս պապիկներիս տուն։ Ես շատ եմ սիրու գնալ սքեյթ պարկ։ Ես սիրում եմ եղբորս հետ խաղալ։